|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 17 մահ. այս մասին տեղեկացնում է Sky News-ն՝ ազգային ոստիկանության կոմիսար Բրենդ Լակիին խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Ըստ պարբերականի՝ զոհերի թիվը կարող է ավելանալ։
Նշվում է՝ հրաձիգը 51-ամյա բնակիչ Գաբրիել Ուորթմանն է, ով ապրիլի 18-ի երեկոյան կրակ է բացել պարետային մեքենայից։ Նա կրել է ոստիկանական համազգեստ՝ չնայած փաստին, որ նա չի հանդիսանում իրավապահ մարմինների աշխատակից։ Սկզբում նա մարդկանց ուղղությամբ կրակ է բացել Պորտալիկ քաղաքում, որից հետո հարակից բնակավայրերում։
12 ժամ անց Էնֆիլդ քաղաքի լցակայանում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ չարագործը սպանվել է։ Զոհվել է մեկ ոստիկան, ևս մեկը՝ վիրավորվել։
Դեռևս այլ մանրամասներ չեն հաղորդվում։