|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեք մարդ վիրավորվել է Ֆրանսիայի Լիլ քաղաքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ: Տուժածների թվում է 14 տարեկան մի դեռահաս կա, փոխանցում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:
«La Voix du Nord» պարբերականը հայտնում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել մետրոյի Porte d'Arras կայարանում: Տեղական իշխանությունները լուրը հաստատել են: Հաղորդվում է, որ 14-ամյա դեռահասը ոտքից է վիրավորում ստացել, ևս մեկ մարդ վիրավորվել է պարանոցից: Նրանք հոսպիտալացվել են: Երրորդ տուժողը ինքնուրույն է գնացել Saint-Vincent-de-Paul հիցանդանոց:
«France Bleu Nord» ռադիոկայանը հայտնել է, որ կրակողը դեպքի վայրից փախել է: Ռադիոկայանի տեղեկությունով՝ հրաձգությունը տեղի է ունեցել կայանատեղիում, որտեղ ոստիկանները մոտ մեկ տասնյակ պարկուճներ են հայտնաբերել:
«La Voix du Nord»-ի փոխանցմամբ՝ հետաքննության նախնական տվյալով կրակած մարդը որոշել էր ինչ-որ մեկի հետ հաշիվներ մաքրել: