|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իտալիայի մայրաքաղաք Հռոմի գիշերային ակումբներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է 4 մարդ, հայտնում է «Gazeta.ru»-ն՝ հղում անելով «La Repubblica»-ին։
Նշվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել առավոտյան՝ քաղաքի հարավային EUR թաղամասում։ Միջադեպի հետևանքով տուժել են երեք իտալացիներ և մեկ իսպանացի, վիրավորներից երկուսը գտնվում են ծանր վիճակում։
Փաստի առթիվ ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում, տեղի ունեցածի հիմնական վարկած է անվանվում վեճը։