|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտից Yerkir.am-ին տեղեկացնում են, որ Աշտարակ-Եղվարդ (Հ-6, Հ-2 Եղվարդի տրանսպորտային հանգույց Մ-1) հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվելու են հիմանանորոգման աշխատանքներ:
Ելնելով անվտանգության նկատառումներից` աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով Հ-6 ավտոճանապարհի կմ 12+000-կմ 24+700 հատվածը երկկողմանի փակ է լինելու ապրիլի 20-ից: Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու են «Արարատ Ճանշին» ՍՊ ընկերության կողմից:
Վարորդներին առաջարկվում է վերոնշյալ ճանապարհահատվածը շրջանցել Երևան-Զովունի - Եղվարդի տրանսպորտային հանգույց-Եղվարդ-Արագյուղ-Երնջատափ-Հարթավան-Մ-3 ավտոճանապարհով:
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում պահպանել երթևեկության կանոնները: