|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը համապատասխան հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրություն է իրականացնում 2019 թվականի համար նախատեսված ՀՀ ճանապարհների շինարարության, նորոգման եւ հիմնանորոգման աշխատանքների գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:
Բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր երբեւէ առնչվել են խնդրո առարկա գնման գործընթացներին եւ տուժել ցուցաբերած խտրական վերաբերմունքից, ՊՎԾ–ն խնդրում է համապատասխան տեղեկություններ տրամադրել ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը՝ գրելով նամակ [email protected] էլ․ հասցեին (ստորագրված, սկանավորված տարբերակով) կամ «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նամակ ուղարկել ք․ Երեւան, Մաշտոցի 47 հասցեով։