|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ներառել է որոշում`տեղական ինքնակառավարման մարմիններին պետական աջակցության նպատակով նախատեսված հատկացումները բաշխելու վերաբերյալ: Մասնավորապես Կառավարության որոշմամբ ՀՀ համայնքներին տրվել է պետական աջակցություն, որը պայմանավորված է եղել նվազագույն աշխատավարձի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ, ինչպես նաև 1974 թվականից հետո ծնված՝ նվազագույն աշխատավարձ ստացողների նպատակային սոցիալական վճարներով առաջացած լրացուցիչ ծախսերի փոխհատուցմամբ: Սևան համայնքին բացի պետական աջակցությունից ճանապարհների հիմնանորոգման համար լրացուցիչ տրվել է սուբվենցիա 50 մլն դրամ գումարի չափով: Սակայն սուբվենցիայի տրամադրման մասում հստակ չի ձևակերպվել, որ դա տրվել է 2015 թվականին համայնքում իրականացված ճանապարհների հիմնանորոգման համար :
Մեկ այլ որոշմամբ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքապետարանին տրվել է սուբվենցիա` «Մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի շենքի տանիքի վերանորոգման և բնականոն գործունեության համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման նպատակով: Սակայն մարզադպրոցի համար գույքի ձեռքբերման անհրաժեշտությունը վերացել է և ամբողջ սուբվենցիան անրհրաժեշտ է տրամադրել ՀՈԱԿ-ի շենքի և տանիքի վերանորոգման համար: Եվ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել կատարել պահանջվող փոփոխությունը: