|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Առնվազբն 30 մարդ է մահացել ԱՄՆ հարավում տեղի ունեցած փոթորկի հետևանքով, որը սկսվել էր երկուշաբթի գիշեր և շարունակվել ամբողջ օրը. հայտնում է Yerkir.am-ը՝ USA Today-ին հղումով։
Նշվում է՝ ավելի վաղ նահանգային իշխանությունները և տեղի ԶԼՄ-ները հայտնում էին 19 զոհի և ավելի քան 10 տուժածի մասին:
Այս պահին էլեկտրականությունից զրկվել են 750 հազար տնային տնտեսություն մոտ 10 նահանգներում, իսկ հարյուրավոր տներ և ծառեր վնասվել են:

ԶԼՄ-ի տվյլաների համաձայն՝ 11 մարդ մահացել է Միսիսիպի նահանգում, 9՝ Հարավային Կառոլինայում, իսկ 6-ը՝ Ջորջիայում: Մնացյալ զոհերը գրանցվել են Արկանզասում և Հյուսիսային Կառոլինայում:
Հավելվում է նաև, որ այս տորնադոյի «բռնկումն» համարվում է ամենամահացուն վերջին 8 տարվա ընթացքում: