|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Կիարա» հզոր փոթորիկի հարվածի տակ է հայտնվել Մեծ Բրիտանիան։ Քամու արագությունը գերազանցում է 144 կմ/ժամը. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է ВВС-ն՝ նշելով, որ երկրի շատ շրջաններում առկա է հեղեղումների լուրջ վտանգ։
Մեծ Բրիտանիայում վտանգավորության դեղին մակարդակ է հայտարարվել։ Առանց էլեկտրականության է մնացել մոտ 138 հազար տուն։
Դեռևս հաղորդվում է 3 տուժածի մասին։
Սահմանափակվել է նաև երկաթուղային հաղորդակցությունը որոշ վայրերում ռելսերի վրա տապալված ծառերի պատճառով։ Նավերին բաց ծով դուրս գալ ևս չի հաջողվում։
Ավիաընկերությունները չեղարկել են միջազգային և ներքին չվերթները կամ զգալորեն կրճատել դրանց թվաքանակը։