|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ապրիլի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 966 դեպք, որոնցից 173-ն` առողջացած, 13-ը` մահվան ելքով. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Վերջին 2 մահվան դեպքի վերաբերյալ նախարարությունը հայտնում է, որ 86 և 81-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում` զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։
Կորոնավիրուսային հիվանդությամբ 780 պացիենտ ստանում է բուժում: Բացասական արդյունք է արձանագրվել 6484 թեստավորման դեպքում: