|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Քենիայի Չուլու ազգային պարկում զեբրոիդ է ծնվել` զեբրի ու ավանակի հիբրիդ. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է rosbalt.ru-ն:
2019-ի մայիսին զեբրը փախել էր ազգային պարկից և միացել տեղի բնակիչների մեկի խոշոր եղջերավոր անասունների հոտին: Զեբրին հետ էին վերադարձրել, սակայն արդեն 2020-ին պարկի աշխատակիցները նրան տեսել են քուռակի հետ` տարօրինակ դեղնաշագանակագույն երանգով ու սակավ գծերով:
Մասնագետները ենթադրում են, որ քուռակը զեբրի ու ավանակի հանդիպման արդյունք է: Նրանք համոզված են, որ զեբրոիդը նորմալ կյանք կարող է վարել, սակայն բազմանալու հնարավորություն, անշուշտ, չունի: