|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Նոյեմբերի 13-ի առավոտյան կենդանաբանական այգում գրանցվել էր զեբրի անկում։ Լաբորատոր հետազոտության տվյալներով, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել էր մեծքանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։
Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երևանի կենդանաբանական այգում զեբրի թունավորումը դիտավորություն է եղել: Նա կասկածներ ունի, թե ովքեր կարող են դա արած լինել, սակայն քննության արդյունավետության նպատակով դեռ չի նշում անունները:«Որոշ մարդիկ իրենց անձնական խնդիրների համար նման քայլի կարող են դիմել:Որ դիտավորություն կա, դա հաստատ է»,-ասաց նա:
ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել զեբրի անկման դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի երկրորդ մասով: Նախաքննական մարմինը քննչական գործողություններ է իրականացնում զեբրի անկման հանգամանքները պարզելու ուղղությամբ: