|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ավստրալացի արվեստագետ Պատրիցիա Պիսինինին իր «Երիտասարդ ընտանիք» քանդակը ստեղծել է 2003-ի հունիսին: Արվեստագետը քանդակել է մարդանման խոզի եւ նրա ձագերին, օգտագործել է մարդու մազեր, ակրիլ, կաշի եւ փայտանյութ:
Քանդակը լուսանկարողները ինտերնետում լուրեր էին տարածել, թե պատկերվածն իբր մարդու եւ շան հիբրիդ է, որն անհաջող փորձի արդյունք է եղել եւ ստեղծվել է զվարճանքի համար:
Իսկ իրական կյանքում գիտնականներն արդեն կարողացել են մարդու եւ կենդանու հիբրիդ ստանալ: 2005 թվականին National Geographic հաղորդել էր, թե Շանհայի երկրորդ բժշկական համալսարանում 2003-ին ճագարի ձվաբջիջները բեղմնավորել են մարդու սերմնաբջիջներով. մարդու եւ կենդանու առաջին հիբրիդը հաջողվել էր: