|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթը «Ալեքս տեքստիլի» աշխատակիցներից ահազանգեր է ստացել, որ խնդիրներ ունեն աշխատավարձերի ստացման հետ կապված: Մասնավորապես՝ նրանք վարձատրվել են մարտ ամսվա աշխատած օրերի համար:
14 օր է, ինչ չեն աշխատում, սակայն վարձատրվել են միայն 4 օրվա համար: Նրանք գրանցված աշխատող են, ընկերության հետ կնքել են պայմանագրեր, աշխատավարձն էլ ստանում են բանկային քարտերի միջոցով:
Հարցի հետ կապված պարզաբանում ստանալու համար «Փաստը» դիմեց «Ալեքս տեքստիլ» ընկերությանը, որտեղից մեզ ընդամենն ասացին, թե իրենց ընկերությունում բոլոր հարցերը կարգավորվելու են աշխատանքային օրենսդրության սահմաններում:
Փաստացի, գործատուն պնդում է, որ իրենք առաջնորդվում են աշխատանքային օրենսդրությամբ՝ չմանրամասնելով, թե ինչ է սպասվում հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցներին, աշխատողները պնդում են, որ պարապուրդի մեջ գտնվող 14 (աշխատանքային 10) օրերի փոխարեն վարձատրվել են 4 օրվա համար: Ստեղծվում է յուրատեսակ փակուղի, որի առումով առավել հետեւողական պետք է լինեն պատկան մարմինները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։