|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Փետրվարի 1-ին Երևանի քաղաքապետարանում հերթական պարգևավճարներն են տրվել: Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ պարգևատրել են քաղաքապետարանի 22 աշխատակից: Պարգևատրվողների մասին մանրամասներ է հայտնում factor.am-ը:
Ըստ այդմ՝ 480 հազարական դրամներով պարգևատրվել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալներ Հայկ Սարգսյանը, Տիգրան Վիրաբյանը, Սերգեյ Հարությունյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, աշխատակազմի ղեկավար Վահե Խաչատրյանը:
265 հազարական դրամներով պարգևատրվել են Անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը, առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը, առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը, հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Դարբինյանը և այլ վարչությունների պետեր: