|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Փաստաբան Լուսինե Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.
«06.04.2020 թ. ք. Սիսիան, արդեն Սիցիլիա հիշեցնող քաղաք, որտեղ ոստիկանության աշխատակիցներն են որոշում, թե ով ինչի համար պետք է պատժվի:
Հայտնում, որ երեկ ք. Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարը ծեծի է ենթարկել այս մարդուն` չկատարած գողությունը իր վրա վերցնելու համար, այժմ գտնվում է ք. Սիսիանի հիվանդանոցում...»:
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սիսիանում միլպետի ժամանակավոր պաշտոնակատարի մասնակցության բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։
ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից էլ Yerkir.am-ին հայտնեցին, որ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ՝ կանցկացվի ծառայողական քննություն։