|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հարցազրույցը, որում ֆուտբոլիստը քննադատել էր թիմի մարզչական կազմին, մասնավորապես` Մուրադ Յակինին:
«Այսօր առավոտյան հանդիպել և բավական կոշտ խոսակցություն եմ ունեցել Օզբիլիսի հետ: Արասը խախտել է պայանագրի կետերը, և պետք է տուգանվի խոշոր գումարով: Օզբիլիսն ընդունել է, որ սխալ է վարվել, և ասել է, որ իր խոսքերն ավելի շատ խեղաթյուրված են եղել: Բոլոր դեպքերում` ֆուտբոլիստը նախ պետք է պրոֆեսիոնալ լինի և պահպանի պայմանագրում նշված կետերը»,- ասել է Ասխաբաձեն: