|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անհայտ անձինք պոկել են Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլի շրջանի դպրոցներից մեկի այգում գտնվող Թուրքիայի հիմնադիր հայր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրիի գլուխը. հայտնում է Milliyet.com.tr կայքը։
Շրջանի Օսման գազի լիցեյի այգում գտնվող հուշարձանի պատվանդանին առկա է «Կյանքում լավագույն ուսուցիչը գիտությունն է» գրությունը։
Դեպքի մասին տեղեկացրել են քաղաքացիները, ովքեր բջջային հեռախոսով նկարելով, տարածել են սոցցանցերում։
Հիշեցնենք, որ Հաթայը Թուրքիայի 81-րդ նահանգն է, նախկին Ալեքսնադրեթի սանջաքը։ Սիրիայից խլվել է 1938 թ. Մուսթաֆա Քեմալի օրոք։