|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ քաղաքի Բիսմիլ շրջանում պարետային ժամի ընթացքում թուրք ոստիկանները սպանել են 4 քաղաքացիական անձի. տեղեկացնում է Nerinaazad-ը:
Կայքը նշում է, որ հիվանդանոց տեղափոխված չորս դիակներից մեկի գլուխը կտրած է եղել:
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղն անդրադարձել է թուրք ոստիկանների բարբարոսությանը: Նրա խոսքով՝ թուրք ոստիկանները սկսել են կիրառել «Իսլանական պետության» ահաբեկիչների գազանությունները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրք ոստիկանները քրդաբնակ Շրնաքում եւ Սիլվանում սպանել էին 24 եւ 17 տարեկան երիտասարդների, նրանց դիակները կապել զրահամեքենայից եւ քարշ տվել փողոցներով։