|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Նման որոշում է այսօր կայացրել Վերաքննիչ քրեական դատարանը՝ մերժելով ՀՀ գլխավոր Դատախազության բողոքը:
«Բողոքը մերժվեց, առաջին անտյանի դատական ակտը թողնվեց ուժի մեջ», - Yerkir.am-ին ասաց Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը։
Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):
Ռազմիկ Աբրահամյանից բացի մեղադրանք է առաջադրվել նաեւ փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին։