|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արցախի տեղեկատվական շտաբից Yerkir.am-ին հայտնում են, որ աշխարհում նոր կորոնավիրուսային վարակի (2019թ. n- COV) լարված համաճարակային իրավիճակով պայմանավորված` Արցախի Հանրապետությունում վերոնշյալ վարակի տարածման դեմ պայքարի միջոցառումներն արդյունավետ իրականացնելու նպատակով ԱՀ առողջապահության նախարարի հրամանով կորոնավիրուսային վարակի կասկածով հիվանդներին մեկուսացնելու համար բուժհաստատություններում առանձնացվել են համապատասխան հիվանդասենյակներ:
Ներկա դրությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակա բուժհիմնարկներում կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ ու կորոնավիրուսի կասկածով հիվանդներ չկան: