|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր կեսօրին Լեռնային Ղարաբաղում ծանր վիրավորում ստացած չորս հիվանդ տարհանվել է ֆրանսիական հիվանդանոցներ՝ համաձայն Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի Երևանում ստանձնած պարտավորության։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 4-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել էր Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ բուժում են ստանում ԼՂ-ում պայթյունից տուժածները: Նա ասել էր՝ պայթյունից տուժած 4 անձ բուժումը կշարունակի Ֆրանսիայում: