|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՊՊԾ գնդի տարածքում հուլիսի 17-ին փոխհրաձգության հետևանքով ծանր վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակն այսօր վատացել է: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը: Նրա խոսքով՝ երեկ տեղի ունեցած վիրահատությունից հետո հիվանդի մոտ դրական դինամիկա չի նկատվել, ինչը նշանակում է վիճակի վատացում:
Նշենք, որ ոստիկանը կրծքային-որովայնային հրազենային վիրավորում էր ստացել և գտնվում է «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում։ Վիրավորման հետևանքով վնասվել են նրա լյարդը, աղիները, ստոծանին, ինչպես նաև՝ թոքերը։
Հայթայանը նշեց նաև, որ ևս երկու վիրավոր ոստիկան էլ ստացիոնար բուժում են ստանում Էրեբունի ԲԿ-ում: