|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից հայտնում են, որ կորոնավիրուսի կասկածով քաղաքացիների նմուշառումն իրականացվելու է բնակության հասցեներում։
«Հարգելի համաքաղաքացիներ։
2020 թվականի ապրիլի 21-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում սկսել է գործել կորոնավիրուսի վարակի կասկածով պացիենտների նմուշառման գործընթացը:
Նմուշառումը իրականացվելու է նմուշառող բուժքրոջ կողմից շրջիկ եղանակով՝ շտապ օգնության ավտոմեքենաներով: Նմուշառում իրականացվելու է այն քաղաքացիներին, ում մոտ վերջինիս սպասարկող պոլիկլինիկայի կողմից ռենտգեն հետազոտությամբ հաստատվել է թոքաբորբ ախտորոշումը` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 31.01.2020թ. հ.336-Ա և 09.04.2020թ. հ.1230-Ա հրամանների»: