Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Մխիթար Հերացու անվան համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար և պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նորից եմ դիմում ՀՀ կառավարությանը՝
Աշխարհում՝ հատկապես Եվրոպայում, իրավիճակը սրընթաց վատթարանում է։ Հնարավոր անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է կիրառել խստագույն միջոցառումներ՝ ներգրավելով ուժային կառույցների հնարավորությունները՝ մարդկանց տեղաշարժը և շփումը բացառելու նպատակով։Երևանի փողոցներում առայժմ տիրում է աշխուժություն և եռուզեռ։
Հապաղումը կարող է կործանարար լինել...
Հուսով եմ, որ մեր քաղաքացիները ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին՝ իրենց կարգապահությամբ օգնելով բժիշկներին, ովքեր հիմա առաջնագծում են։ Դրանով իսկ կարող եք ձեր աջակցությունը ցուցաբերել առողջապահության նախարարությանը»։