|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կորոնավիրուսի 115 հաստատված դեպքերից 99-ը կապված են Էջմիածնի նշանադրության եւ արտադրամասի հետ, 13-ը 60-ն անց մարդիկ են։ Այս մասին տեղեկացնում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը. հայտնում է Yerkir.am-ը։
«115 դեպքերից 13-ը 60 տարեկանից բարձր մարդիկ են, ջերմություն չունեն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքերի ծանրակշիռ մասը` 115-ից 99-ը կապված են Էջմիածնի նշանադրության և արտադրամասի հետ:
1 մարդ ամբողջությամբ ապաքինվել է, մյուսների վիճակը` բավարար, կյանքին սպառնացող վտանգ չկա», - ասվում է հաղորդագրության մեջ։