|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցում գտնվող շենքերից մեկում: 30-ամյա Տաթևիկ Բաղդասարյանը 4-րդ հարկից իրեն ցած է նետել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղած աղջիկը 90-ականներին ՀՀՇ վարչության փոխնախագահ, ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանի դուստրն է: Ըստ տարածքում ապրող բնակիչների՝ Տաթևիկը ֆլեյտահար է եղել, բավական լուրջ հաջողություններ է ունեցել, տարբեր մրցանակների է արժանացել: Վերջերս տեղի է ունեցել նրա նշանադրությունը: Աղջկա ապագա ամուսինը աշխատում է թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Ըստ լուրերի՝ Տաթևիկն ինքնասպանությունից առաջ հանել է նշանադրության մատանին և թողել պատուհանագոգին: Նշված հասցեում ապրող բնակիչները պատմել են, որ Տաթևիկը նախկինում մեկ անգամ ևս ինքնասպանության փորձ է կատարած եղել»: