|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սիրիահայ պատգամավոր, ՀՅԴ անդամ Նորա Արիսյանն իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել Սիրիայի մշակույթի նախարարին՝ «Մշակույթը վերանորոգում է իր հաղթանակը» խորագրով փառատոնի բացման արարողության ժամանակ իրեն պարգևատրելու համար. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Երախտապարտ եմ Սիրիայի մշակույթի նախարարությանն ու նախարար Մոհամմադ ալ Ահմադին, «Մշակույթը վերանորոգում է իր հաղթանակը» փառատոնին ինձ պարգևատրելու համար»:
Նշենք՝ Սիրիայի մշակույթի տարբեր բնագավառներում ունեցած իրենց ավանդի համար պարգևատրվել են թարգմանիչներ, դերասաններ, նկարիչներ, այդ թվում՝ պատմաբան, թարգմանիչ, արևելագետ, արաբ գրողների միության անդամ և Սիրիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Նորա Արիսյանը։