|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկ հայտնած երեք պատգամավորների փոխարեն այսօր խորհրդարան էին եկել արդեն նոր պատգամավորները: Պատգամավորի մանդատ ստացողներից մեկը Նորա Առուստամյանն է: Նա փոխարինեց ինքնաբացարկ հայտնած Խաչիկ Մանուկյանին: Այսօր խորհրդարանում Առուստամյանը խնդրեց ինտրիգներ չփնտրել իր անվան շուրջ:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե խորհրդարանում է հայտնվել այն պատճառով, որ նրա հայրը մեծ գումարներ է ծախսել նախընտրական շրջանում, պատգամավորը պատասխանեց. «Ես ձեզ կրկնում եմ, եկեք ինտրիգներ չփնտրենք այնտեղ, որտեղ չկա: Կարող եք տեսնել իմ հավաքած ձայները, որի հիման վրա ես ստացել եմ ինձ հասանելիք մանդատը»: