|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Գործարարներ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթիների» և Խաչատուր Սուքիասյանին պատկանող տոնավաճառների աշխատակիցներին ստիպողաբար հանում են աշխատավայրերից և տանում Հանրապետության հրապարակ՝ Նիկոլ Փաշինյանի աջակցության հանրահավաքին մասնակցելու՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նշենք, որ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունից հետո, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Փաշինյանը ուղիղ եթեր մտավ ֆեյսբուքով և հայտարարեց, որ այսօր ժամը 16։00-ին ելույթ կունենա Հանրապետության հրապարակում։
Զուգահեռաբար, Ազատության հրապարակում հավաքվում են Հայրենիքի փրկության շարժման ակտիվիստնարը։ Այնտեղ ելույթները նախատեսվում են ժամը 15։00-ին։