|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արդեն տեղեկացրել ենք, որ «Երևան Սիթի» սուպերմարկետում այսօր միջադեպ է տեղի ունեցել, որի մասին մանրամասներ է հաղորդում ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:
Տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը` 1983 թ.-ին ծնված Սամվել Մ.-ն, վիճաբանել է 1981 թ.-ին ծնված Մհեր Ֆ.-ի հետ` վերջինիս կողմից կեղծ 500 ռուսական ռուբլի անվանական արժեքով թղթադրամ ներկայացնելու և փոխանակելու հարցով: Վիճաբանության ընթացքում նրանք միմյանց քաշքշել և հարվածել են, որի հետևանքով վայր են ընկել սուպերմարկետում գտնվող դեղատան ցուցափեղկի վրա` կոտրելով ապակին:
Նույն օրը` ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Մհեր Ֆ.-ն, ով հայտնել է, որ սուպերմարկետում վայր է ընկել և գլուխը հարվածել ցուցափեղկին: Մհեր Ֆ.-ն հրաժարվել է բացատրություն տալուց:
Նշանակվել են դատաբժշկական և դատատեխնիկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: