|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Սիրիահայ մշակույթի շունչը` Երևանում»` այս խորագրով այսօր Հյուսիսային պողոտայում բացվեց ավանդական դարձած ցուցահանդես-տոնավաճառը` նվիրված Սուրբ Հարության տոնին: Ցուցահանդես-տոնավաճառին ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար տիկին Հրանուշ Հակոբյանը:
Նախարարի պաշտոնակատարը միջոցառման բացման իր խոսքում նշեց, որ սիրիահայերը միշտ փայլում են իրենց ստեղծագործ տաղանդով և աշխատանքի հանդեպ բծախնդիր վերաբերմունքով: Նրանք իրենց հետ նոր մշակույթ, արարչագործական նոր շունչ ու սպասարկման նոր որակ բերեցին Հայրենիք: Տարբեր բնագավառներում սիրիահայերի կատարած աշխատանքները արժանի են միայն բարձր գնահատանքի ու խրախուսման: