կարևոր
4462 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-12 12:00
Քաղաքական

ՀՅԴ-ն էս պայքարում իր բաժին կռիվը տալու է մինչեւ վերջին շունչը. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ-ն էս պայքարում իր բաժին կռիվը տալու է մինչեւ վերջին շունչը. Իշխան Սաղաթելյան

Ինձնից շատ ոչ ոք չգիտի մեր սխալներն ու թերությունները։ Դրանք բազմաթիվ են։ Դրանց մի մասը փորձում ենք լուծել, մի մասի լուծումները ձգձգվում են. այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով, այն հարցին, թե  արդյո՞ք գույքագրվե՞լ է, թե նախորդ ամիսներին շարժման ընթացքում ինչ սխալներ են թույլ տրվել, որոնց պատճառով հաջողություն չի գրանցվել։

«Կարո՞ղ էինք ավելի լավ անել՝ իհարկե։ Կարո՞ղ էինք ավելի լայն համախմբում ստեղծել, բոլոր բացերը վերացնել, ավելի լուրջ արդյունքներ ունենալ, միանշանակ՝ այո։ Եթե մինչեւ հիմա չենք արել, պետք է ձգտենք հասնել դրան։ Էդ բացերը կան, թերությունները կան, եթե ամեն ինչ իդեալական լիներ ու հրաշալի, էսօր սրանք չէին լինի։ Բայց էս պահին ինչ կարողանում ենք անել, անում ենք։ Ու միշտ իմացեք, որ, անկախ իրավիճակից, անկախ ներքաղաքական բազմաթիվ հարցերից, ՀՅԴ-ն էս պայքարում իր բաժին կռիվը տալու է մինչեւ վերջին շունչը», - նշել է Սաղաթելյանը։