|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարտի 5-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոհրդակցություններ է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նախագահ Լինոս-Ալեքսանդր Սիսիլիանոսի ղեկավարությամբ:Խորհրդակցությունները տեղի են ունեցել նաև Եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանի մասնակցությամբ. այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Նշվում է՝ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ 2017 թվականից ներդրված ՄԻԵԴ-ում քննվող գործերով երրորդ կողմ ներգրավվելու պրակտիկային, որ համարվում է միջազգային լավագույն փորձ: Եվրոպական դատարանի կողմից ընդգծվել է այս պրակտիկայի և այն շարունակելու կարևորությունը դատարանի համար, ինչպես նաև ընդգծվել է այդ միջնորդությունների բարձր մասնագիտական որակը:
Արման Թաթոյանը նշել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Եվրոպական դատարանի վճիռների կատարման անկախ գնահատականներ ներկայացնելու փորձը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինություն, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի ու այլ մարմինների համար վերապատրաստումները և հանրային լայն իրազեկման ծրագրերը, որոնք հիմնված են երկրում Եվրոպական դատարանի իրավաբանության արդյունավետ ներդրմանը: