|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ստացել է դիմում-բողոքներ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների և դրանց հիման վրա ընդունված Կառավարության որոշման որոշ դրույթների սահմանադրականության հարցով:
Նշված օրենքը, սահմանելով շահութահարկի որոշման և վճարման կարգավորումները, բավականաչափ հստակորեն չի ամրագրում դրանում օգտագործվող որոշ եզրույթներ: Արդյունքում՝ այդ եզրույթները սահմանվում են առավել ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով՝ Կառավարության որոշմամբ: Ընդ որում՝ օրենքը չի նախատեսում դրանում կիրառված եզրույթների բացահայտումը Կառավարության որոշմամբ: Պարզվել է, որ ստեղծված իրավիճակում խնդիր է առաջանում կազմակերպության սեփականության իրավունքի իրացման՝ Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքների տեսանկյունից:
Օրենսդրության համակողմանի վերլուծության արդյունքում հայտնաբերված այդ համակարգային խնդրի լուծման համար դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ