|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները մարտի 2-ին օպերատիվ տվյալներ են ստացել, որ Աղայան փողոցի շենքերից մեկի բակում մի երիտասարդ կրակում է շների վրա:
Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնում են, որ իրացնելով օպերատիվ տվյալները՝ ժամը 13.10-ին նշված վայրից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ոստիկանները բերման են ենթարկել 32-ամյա տղամարդու, որի մոտից հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ:
Պարզվել է, որ նա իր շան վրա հարձակված թափառական շներին վախեցնելու նպատակով, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, երկու անգամ կրակել է օդամղիչ ատրճանակից, որոնցից մեկը՝ շների ուղղությամբ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: