Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Քիչ առաջ, դիտելով «ԱրմՆյուզ»-ը՝ լսում էի Երևանի փոխքաղաքապետ պարոն Կամո Արեյանի մամլո ասուլիսը:
Հետաքրքիր բացահայտում եղավ ինձ համար: Պարզվում է, որ Երևանի բյուջեով թափառական շների դեմ պայքարի համար ծախսվող ֆինանսական միջոցներն ավելին են, քան վերելակային տնտեսության պահպանման համար նախատեսված միջոցները:
Եվ պարզվեց, որ Երևանում թափառող շների ավելացման համար մեղավոր են մարզային իշխանությունները, որոնք համապատասխան քայլեր չեն ձեռնարկում, որի հետևանքով էլ թափառական շները շրջաններից գալիս են մայրաքաղաք: Փաստորեն Երևանի անտեր շները մարզերից մայրաքաղաք արտագնա աշխատանքի եկածներ են: Կարճ ասած՝ խոպանչի են: )))
Այստեղից հարց է առաջանում. պարոն փոխքաղաքապետը քանի՞ թափառական շան է դեմքով ճանաչում, որոնք եկել են ՀՀ մարզերից:
Հ.Գ. Հետո ասում եք, որ ՀՀ-ում կյանքը տխուր է ...
Արթուր Եղիազարյանի facebook-յան գրառումը