|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում Երևանի քաղաքապետի տեղակալներ նշանակվեցին Վահե Նիկոյանը, Դավիթ Տոնոյանը և Արամ Սուքիասյանը:
Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Կամո Արեյանը, ավագանու այսօրվա որոշմամբ, նշանակվեց քաղաքապետի առաջին տեղակալ։
Հարկ է նշել, որ 1997-ից Արեյանը զբաղեցնում է Երևանի քաղաքապետի տեղակալի կամ առաջին տեղակալի պաշտոնը:
Քաղաքապետի տեղակալների ընտրության ժամանակ «Երկիր ծիրանի» կուսակցությունը դեմ քվեարկեց, իսկ «Ելք» դաշինքը` ձեռնպահ:
Տեղակալների ընտրության հարցի քննարկման ժամանակ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամները բազմաթիվ հարցեր հղեցին Տարոն Մարգարյանին և թեկնածուներին, ինչը դուր չեկավ քաղաքապետին: Նա նույնիսկ ասաց` այդ աղջկա միկրոֆոնը պետք է անջատել, երբ «Երկիր ծիրանի»-ից ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ չեն աշխատում գրանցման կոճակները: