|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Ryanair բյուջետային ավիաընկերությունը մարտի 2-ին ուղևորներին տեղեկացրել է, որ կորոնավիրուսով պայմանավորված կրճատում է իր թռիչքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, թռիչքներից հիմնականում կրճատվում են դեպի Իտալիա ուղևորվող և Իտալիայից մեկնողները: Ընկերությունը հաղորդում է, որ նախնական սահմանափակումը կտևի երեք շաբաթ՝ մարտի 17-ից մինչև ապրիլի 8-ը:
Կորոնավիրուսով պայմանավորված՝ ավիաընկերությունը վերջին շաբաթվա ընթացքում նկատում է մարտի վերջի և ապրիլի սկզբի համար տոմսերի ամրագրման կրճատում: Դրանից բացի մեծ է եղել ուղևորների՝ թռիչքի չներկայանալու թիվը, հատկապես Իտալիայից և երկրի ներսում:
«Ryanair –ը շարունակում է ուշադիր հետևել ամրագրումների գործընթացին և շարունակում է ճկուն գրաֆիկ սահմանել՝ կապված իրավիճակի զարգացման հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: