|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դատելով լրատվական դաշտից՝ Իդլիբում կարծես թե ամենաթեժ պայքարն ընթանում է նաեւ երկնքում ռազմական գերակայության համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հայտնի է, որ Սիրիայի եւ հատկապես այս երկրի արեւմուտքի գրեթե ողջ օդային տարածքում գերակայությունը մինչ այժմ սիրիական օրինական իշխանություններին օժանդակող ռուսական կողմինն էր, ուստի հիմա Թուրքիայի ԱԹՍ-ների եւ ՀՕՊ համակարգերի կողմից մարտահրավերը նետված է ոչ միայն Սիրիայի բանակին, այլ նաեւ, եւ միգուցե առաջին հերթին, հենց Ռուսաստանին։
Թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան Իդլիբի երկնքի համար մարտերում, կարծում եմ՝ ցույց կտան առաջիկա օրերը; Սակայն ակնհայտ է, որ սիրիացիներն, ամենայն հավանականությամբ, ոչ առանց ռուսական կողմի օժանդակության սկսել են մեկը մյուսի հետեւից ճշգրտորեն ոչնչացնել թուրքական անօդաչուները՝ արդեն իսկ որոշակիորեն սահմանափակելով դրանց անպատիժ թռիչքները»: