|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ընտրությունների մասին պաշտոնապես դեռ չի հայտարարվել, սակայն Հայաստանի քաղաքական երկնակամարում մեկը մյուսի հետեւից «փրկիչ»-կուսակցություններ են հայտնվում։ Մեր տեղեկություններով, նման պլաններ ունի նաեւ գործարար, «Սարգիս-Կարոլինա» ընկերության հիմնադիր Երվանդ Թարվերդյանը։ Նա կոնսուլտացիաներ է սկսել տարբեր շրջանակների հետ, թե ինչպես, ինչ իմիջով ներկայանա։ Մեզ ասացին՝ նրա գործողությունները թելադրվում են ռուսական շրջանակներից, կուսակցությունն էլ հստակ պրոռուսական ուղղվածություն է ունենալու։ Թարվերդյանը մեծ հավակնություններ ունի, իսկ այսօր պատրաստվում է հանդես գալ մամուլի ասուլիսով` «Հետպատերազմյան քաղաքական ճգնաժամի պայմաններում Հայաստանում առկա տնտեսական խնդիրները եւ դրանց լուծման եղանակները» թեմայով: Թերեւս, հենց ասուլիսի ընթացքում էլ կհայտարարի իր՝ քաղաքականություն մուտք գործելու մասին»,- գրում է թերթը։