|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասել է 2788-ի. հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:
Նշվում է՝ ընդհանուր առմամբ հաստատվել է վիրուսով հիվանդացության 78824 դեպք։ Այս պահին բուժում է ստանում 39919 մարդ, որից 7952-ի վիճակը ծանր է։
Հավելվում է նաև, որ COVID-2019-ով վարակման առաջին դեպքն է գրանցվել Լիտվայում։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։ Վարակը նրան է փոխանցվել իտալական Վերոնա քաղաքում:
ՏԱՍՍ-ի տեղեկություններով՝ Մմևնույն ժամանակ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել նաև Նիգերիայում։ Հիվանդը գտնվում է Լագոս նահանգում:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին: