|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանում COVID-19 կորոնավիրուսի 2 դեպք է գրանցվել. այս մասին գրում է ISNA-ն՝ Իրանի առողջապահության նախարարությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը:
Նշվում է՝ երկրում կորոնավիրուսի առաջին դեպքերն են գրանցվել: Պացիենտների ազգության և նրանց առողջական վիճակի մասին չի հաղորդվում:
Վիրուսով վարակվածները մեկուսացվել են: Նրանց հետազոտությունների պատասխանները պարզ կլինեն ավելի ուշ:
Հավելենք՝ Իրանը Հայաստանի հարևան պետություններից առաջինն է, որ ազդարարել է իր տարածքում վիրուսակիրներ լինելու մասին։
Հիշեցնենք՝ COVID-19 կորոնավիրուսը դարձել է մարդկային 2011 մարդու մահվան պատճառ: Միայն վերջին մեկ օրվա ընթացքում մահվան 137 նոր դեպք է գրանցվել Չինաստանում և մեկ՝ Հոնկոնգում: Վարակվածների թիվը հասել է 75 216-ի: