|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրանում գրանցվել է COVID-19 անհայտ տեսակի կորոնավիրուսով վարակման 95 դեպք, 16 մարդ մահացել է. հայտնում է Yerkir.am-ը:
Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2760-ի:
Gisanddata.maps.arcgis.com-ի տվյալներով՝ աշխարհում վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 81 002-ի, որի մեծ մասը՝ Չինաստանում՝ 78 հազարից ավելի:
Վարակման դեպքեր են գրանցվել նաև այլ երկրներում, այդ թվում՝ Հարավային Կորեայում՝ 1146, Իտալիայում՝ 322, Ճապոնիայում՝ 170, Իրանում՝ 95, Սինգապուրում՝ 91 և Հոնկոնգում՝ 85:
Հավելվում է նաև, որ աշխարհում կորոնավիրուսից առողջացել է 30 065 վարակակիր: