|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանում 2 մարդ հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածով: Նրանցից մեկն Իրանի քաղաքացի է: Ըատ Yerkir.am-ի ՝ այս մասին ասվել է Ադրբեջանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Տեղեկության համաձայն՝ բուժհաստատություններից մեկի ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել 2 անձ:
«Հոսպիտալացված անձինք եկել են Իրանից, որտեղ կա կորոնավիրուսի տարածում: Նրանց հետ շփում ոչ ոք չի ունեցել, երբ մտել են երկիր, նրանց ջերմությունը բարձր է եղել: Հիմա երկուսի ջերմությունը նորմայի սահմանում է, առողջական խնդիրներ չկան: Նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ: