|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունը Yerkir.am-ին հայտնում է, որ ս․թ․ մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրություններին Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիները կարող են մասնակցել Մշտական ներկայացուցչությունում կազմավորված Ե/1 ընտրատեղամասում, ժամը 08։00-20։00։
Արցախի ԿԸՀ տարածած հայտարարությունում նաև նշվում է.
«Խնդրվում է՝
Մինչև 26․03․2020 թ․ ներառյալ անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՀՀ-ում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչություն և հայտ (դիմում) ներկայացնել Ե/1 ընտրատեղամասին՝ ընտրացուցակում ընդգրկվելու համար։
Հասցե՝ ք․ Երևան, Նաիրի Զարյան 17/2
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝
/010/ 24 97 06, 24 97 06
098 99 93 93, 093 99 97 97»: