|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ պետքարտուղարության մամլո քարտուղար Մորգան Օրթագուսը հայտարարել է, որ Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն անցել են իրական մրցակցային պայմանների բացակայության և կոպտագույն խախտումների պայմաններում. այս մասին, ըստ Yerkir.am-ի, Օրթագուսը գրել է իր թվիթերյան էջում:
«ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի մտահոգությունները, որ Ադրբեջանում փետրվարի 9-ին ընտրություններն ունեին իրական մրցակցության պակաս և տեղի է ունեցել սահմանափակված միջավայրում՝ ահռելի ընթացակարգային խախտումներով: Դա ներառում է լցոնումները, խմբային քվեարկությունները և ձայների ահռելի կեղծիքը», - նշել է Օրթագուսը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունների քննադատությամբ էր հանդես եկել նաև ԵԱՀԿ-ն և ԵՄ-ն: