|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Փետրվարի 6-ին անտարկտիկական «Էսպերանսա» կայանում գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան: Այդ մասին, ըստ yerkir.am-ի, իր թվիթերյան էջում հայտնել է Արգենտինայի ազգային օդերևութաբանական ծառայությունը:
«Այս կեսօրին «Էսպերանսա» կայանում գրանցվել է ջերմաստիճանի նոր պատմական ռեկորդ (1961 թվականից)՝ +18,3 աստիճան»,- ասվում է տեքստում:
Ի դեպ, փետրվարի 4-ին Ֆրանսիայի և Իսպանիայի հարավում օդի ջերմաստիճանը բարձրացել էր մինչև +28 աստիճան, ինչը անոմալիա է նույնիսկ եվրոպական մեղմ ձմռան համար: