|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիան Անտարկտիդայում գիտական կայանի ստեղծման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ է իրականացնում։ Ավարտվել է կայանի նախագծային հայեցակարգի մշակումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդյունաբերության եւ տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքը Բեւեռային գիտությունների 5-րդ ազգային սեմինարի ժամանակ։
Թուրք նախարարը հիշեցրել է, որ Թուրքիան Անտարկտիդայի պայմանագրին միացել է 1995 թվականին՝ «խորհրդատվական քվեարկություն չունեցող երկրի» կարգավիճակով։
«Վերջին շրջանում մենք զգալի առաջընթաց ենք գրանցել բևեռների ուսումնասիրության հարցում՝ մեր բոլոր կառույցների և կազմակերպությունների աջակցությամբ: Մեր նպատակն է ստանալ «խորհրդատու կողմի» կարգավիճակ և ձայնի իրավունք՝ սպիտակ մայրցամաքի ապագայի համատեքստում»,- նշել է գերատեսչության ղեկավարը։
Նրա խոսքով՝ խորհրդատվական ձայն ստանալու հիմնական չափանիշը տարածաշրջանի ուսումնասիրությանն ուղղված աշխատանքն է։
«Այդ նպատակով էր, որ Թուրքիան 5 գիտարշավ կազմակերպեց դեպի մայրցամաք, որոնցից առաջինը տեղի ունեցավ 2017 թվականին։ 2019 թվականին գործարկվել է ժամանակավոր կայանը, թուրք բևեռախույզները տեղադրել են օդերևութաբանական կայան և 3 արբանյակային գլոբալ տեղորոշման համակարգ»,- հայտնել է Վարանքը՝ հավելելով, որ Թուրքիան նախատեսում է 2022 թվականին կազմակերպել վեցերորդ գիտարշավը դեպի Անտարկտիդա։