|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կորոնավիրուսի հետզոտման ռեագենտները Հայաստանում են, հակահամաճարակային միջոցառումների շրջանակում մեկ կասկածյալի հետազոտություն իրականացրել ենք և ստացել ենք բացասական պատասխան, այսինքն՝ կորոնավիրուս չուներ՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը մամուլի ասուլիսում։
Նոր կորոնավիրուս հայտնաբերելու, լաբորատոր որոշելու համար անհրաժեշտ ռեագենտները Հայաստան են բերվել ՌԴ-ից՝ նշեց Նունե Բակունցը և շնորհակալություն հայտնեց այն Հայաստան տեղափոխելուն օժանդակողներին։
«Արդեն Հայաստանում ունենք, այդ ռեագենտները ստացել ենք շատ արագ կերպով, երևի բոլորը պատկերացնում են, որ այս պայմաններում նման բանը հեշտ չէ կազմակերպել և իրականացնել։ Ռեագենտները ստանալու համար, ինչը ուժեղացնում է հակակահամաճարակային միջոցառումները, պետք է շնորհակալություն հայտնենք ՌԴ մեր կոլեգաներին «Ռոսպոտրեբնադզորին», որը տրամադրել է այն և Հայաստան տեղափոխումը կազմակերպող մի շարք գերատեսչությունների»,-ասաց նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում․