|
Փոխարժեքներ
06 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին տեղափոխել են հերթական հետազոտության, որը դեռևս շարունակվում է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
«Հետազոտությունները դեռևս շարունակվում են, այս պահին պատասխանները չկան։ Բժիշկները մեզ ասացին, որ Դավիթն իրենց հսկողության տակ է», - ասաց Էլբակյանը։
Փաստաբանը հավելեց, որ 18-ամյա Դավիթ Մինասյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Փաստաբանները երեկ գլխավոր դատախազություն ներկայացրած միջնորդությամբ պահանջել են, որ փոխվի Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանքը։